Հայաստան 

Դուք ինձանից չեք ազատվի. Զարուհի Փոստանջյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ հորդորելով հայտ ներկայացնել ՄԱԿ-ի Յունեսկոյին՝ Արարատ լեռը հայ ժողովրդի մշակութային ժառանգություն ճանաչելու վերաբերյալ:


«Մենք մեր ժառանգությանը պետք է տեր կանգնենք և այս տարի առավել ևս պետք է այդ գործընթանցն իրականություն դառնա: Կան նախադեպեր, օրինակ, Ճապոնիան դիմել է Ֆուջիամա սարի համար և դա գրանցվել է որպես ժառանգություն»,- ասաց Զ.Փոստանջյանը:


Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Եթե մի արժեք այսօր պաշտպանված է, Արարատ լեռն է: Այն ոչ կարելի է քանդել, ոչ փչացնել և այլն: Լեռն ընունվում է որպես հայկական, և ֆիլմեր, վավերագրական նյութերը և այլն վերահսատատել են լեռան պատկանելությունը»:


«Այդ պատասխանով դուք ինձանից չեք ազատվի»,- նախարարի պատասխանից դժգոհ հայտարարեց Զ.Փոստանջյանը:

Նույն շարքից