Օսմանյան կայսրության տարածքում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը ոչ միայն պատմական, այլ նաեւ իրավական խնդիր է։ Այս մասին փետրվարի 4-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսին հայտարարեց Հայաստանի վաստակավոր դերասան, ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը։
Նրա խոսքվ՝ ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված հանցագործություն էր, իսկ այն չդատապարտելը ծնում է նոր հանցանքներ։ Ասորիները, հայերը, հույները զոհ գնացին Օսմանյան կայսրության իշխանությունների վարած քաղաքականությանը։ «Այսօր Թուրքիան չի ցանկանում ընդունել ցեղասպանության փաստը։ Սակայն մենք հուսով ենք, որ այդ երկիրը ստիպված է լինելու դեմ առ դեմ դուրս գալ սեփական պատմության հետ»,- հավելել է Խոսրոեւը։