Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Փետրվարի 4-ի նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագծերը:
Խորհրդարանը փետրվարի 4-ի նիստում քննարկել է ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև առաջին ընթերցմամբ ընդունել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: