Հայաստան 

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգելու օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:


 Նախագծին կողմ քվեարկեցին 75, ձեռնպահ՝ 19 պատգամավոր:


«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի արտահերթ քննարկմանն է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Նախագծով առաջարկվում է մինչև 2015թ. հուլիսի 1-ը հետաձգել շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման պահանջը:


ԱԺ ոչ իշխանական ուժերը ՀՀ վարչապետի հետ քննարկման արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերել երկշաբաթյա ժամկետում հանդես գալ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկներով:

Նույն շարքից