Այս պահին ընթանում է ԲՀԿ խորհրդաժողովը, որին մասնակցում են մի շարք քաղաքական ուժեր։
Խորհրդաժողովի սկզբում ելույթով հանդես եկավ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ առաջիկայում հզոր հանրահավաքներ կլինեն Երևանում և մարզերում:
Ի թիվս այլ խնդիրների՝ Ծառուկյանը վերհիշեց իշխանությունների կողմից չկատարված 12 կետերը: «Ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ տասներկու պահանջ: Այո՛, այս երկրում կան կան հարյուր տասներկու հարցեր, բայց մենք առաջ քաշեցինք ամենահրատապ հարցերը, որոնց ուշացումը հղի է պայթյունով»,- ընդգծեց նա:
Նա հավելեց, որ Հայաստանին պետք են այլ իշխանություններ․ «Պետք են նոր, կրթված մարդկանցով իշխանություններ: Ես մի անձին մյուսով չեմ ուզում փոխել, որ կրթված ու գրագետ մարդիկ ոչ թե հեռանան Հայաստանից, այլ այս երկրի շարժիչ ուժը լինեն»:
«Ազատություն» ՌԿ հեռարձակումը