Երևանի Հանրապետության հրապարակում այսօր՝ ժամը 13-ին, մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրված բացօթյա ասուլիսը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանը և Հայկ Գրիգորյան՝ Բերձորի միջադեպի հետևանքով վնասված մեքենաները այնտեղ կայանելու համար։