Պատգամավորներից կազմված խումբը վաղն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղ: Խումբը ձևավորել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Երեկ արդեն լուրեր տարածվեց, որ Արցախ մեկնող պատվիրակությունը Բերձոր է մեկնում՝ տեղի ուենցած դեպքերի հետքերով:
Թե որքանո՞վ են իրականությանն համապատասխանում այս լուրերը և թե կոնկրետ ի՞նչ նպատակով է սույն պատվիրակությունը Արցախ մեկնում, Analitik.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից: « Պատգամավորական խմբակցություներից ներկայացուցիչներ ընդգրկված են պատվիրակությունում: Այնպես չէ, որ խումբը գնում է հատուկ այդ առաքելությամբ, հատուկ Բերձորի դեպքերի հետ կապված: Սա Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի կազմ է, պետական այց է դեպի Լեռնային Ղարաբաղ, բնականաբար այդ այցի շրջանակներում, ամենատարբեր հարցերի կանդրադառնանք»,-ասաց պարոն Զաքարյանը՝ կրկին շեշտելով, որ խումբը ոչ մի առաքելություն չունի: Նա նշեց, որ երեկ լրատվամիջցներից մեկը սխալ տեղեկատվություն էր տարածել, թե այս աշխատանքային խումբը մեկնում է Արցախ՝ բերձորյան դեպքերի հետ կապված, ինչը այնքան էլ ճիշտ չէ:
Անդրադառնալով դեպի Արցախ Նախախորհրդարանի կազմակերպած ավտոերթին և դրա հետևանքներին, զրուցակիցս նշեց, որ դատապարտում է այն միտումը, որը կա այդ կազմակերպության վարքագծում: «Չեմ կարող արդարացնել այն ծեծուջարդը, որ տեղի ունեցավ Բերձորում, բայց դատապարտում եմ այն մարդկանց, ովքեր շատ լավ իմնալով, անտեսելով բոլորը հորդորները, զգուշացումները պրովոկացիոն իրավիճակ ստեղծեցին: Իսկ այսօր փոխանակ խոսենք ավելի լուրջ և կարևոր խնդիրներից, զբաղված ենք նրա արարքները մեկնաբանելով»:
Հասմիկ Մովսիսյան