Հայաստան 

«Հիմնադիր խորհրդարանը» դատի է տալիս ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրություն է տարածել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ հայց ներկայացնելու վերաբերյալ:


Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ Հիմնադիր խորհրդարանի և դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին:


Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: Հիմնադիր խորհրդարանը և ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գ.Մելիքյան համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով:

Նույն շարքից