Ադրբեջանը լքած և Հայաստանում ապաստան խնդրած ադրբեջանական 5 հոգանոց ընտանիքը տեղափոխվել է երրորդ երկիր: Ընտանիքի տեղափոխման գործընթացում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված չի եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Վերջինը վկայում է այն մասին, որ ընտանիքը չի հայրենադարձվել, չի տարվել Ադրբեջան, հետևաբար, տեղափոխվել է որևէ երրորդ երկիր: «Ինչ վերաբերում է երրորդ երկիր տեղափոխելուն, դրանով մենք չենք զբաղվում, մեր գործունեությունը միմիայն հայրենադրձման հետ կապված հարցերին է առնչվում»,-մեզ հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Այն ժամանակ, երբ գերի ընկածը կամ սեփական կամքով որևէ երկրին հանձնվածը ցանկություն է հայտնում տեղափոխվել երրորդ երկիր, գործը փոխանցվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, որտեղից, սակայն, ոչ մի տեղեկություն չփոխանցեցին` նշելով, որ այն անձնական տեղեկատվություն է, որն, ըստ մանդատի` կազմակերպությունը չի բացահայտում: