Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և դասախոսների:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Երևանի և Արցախի պետական համալսարանների միջև փոխգործակցության դրական դինամիկան ակնհայտ է` թե գիտակրթական, թե ուսանողների կապերի ու շփումների ամրապնդման տեսանկյունից, ինչը շոշափելի ազդեցություն է թողնում Արցախի կրթական համակարգի զարգացման վրա: