ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։