Հայաստան 

Սա ընդհանուր մտահոգության առիթ պետք է դառնա. Ռ. Հակոբյան

Հավաքվածներին ելույթի խոսքով դիմեց Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ով հայտարարեց, թե մարտահրավեր է նետված ժողովրդին ու հասարակությանը, ինչն իրենք ընդունում են։

«Քստմնելի, վայրագ, դաժան գործելաոճով կազմակերպված բանդաները, գանգստերները գործում են ՀՀ տարածքում։ Մենք ընդունել ենք մարտահրավերը, պարոնայք գանգստերներ, չենք վախենում, մենք շատ ենք, եթե մենք ենք ձեզ ծնել, մենք էլ ձեզ կսպանենք»,-ասաց նա։

Արտյոմ Խաչատրյանը նշեց, թե իրենք հասկանում են, որ դժվար է ստեղծել նորմալ պետություն, բայց իրենք պարտավոր են դա անել։

«Ես, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, պահանջում եմ մեր իրավապահ մարմիններից, պատկան կառույցներից անհապաղ, ժամ առաջ բացահայտել քստմնելի հանցագործությունը։ Սա է միակ ճանապարհը, որպեսզի այս ալիբին վերանա ձեզանից, հակառակ դեպքում հասարակ քաղաքացին չի կարող այլ կերպ մտածել, քան այն որ բանդիտները վայելում են քաղաքական իշխանության հովանավորությունը»,-ասաց նա։

Բռնություն ենթարկվածի եղբայրն իր շնորհակալությունը հայտնեց բոլորին, ովքեր հավաքվել են կառավարության առաջ, նաև այն բոլոր քաղաքական կուսակցություններին, ովքեր ճիշտ գնահատական են տվել։

Նա նկատեց, որ ՀՀԿ-ից ներկայացուցիչ չկա, չնայած, ըստ նրա, այնպես չէ, որ կարծում են, որ այդ կուսակցությունում նորմալ մարդ չկա։

Նույն շարքից