Կառավարության շենքի առջև ընթացող «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» անունը կրող բողոքի ակցիայի մասնակիցները մասնակիցներն երթով շարժեցին դեպի ոստիկանություն։
Նրանք իշխանությունից պահանջում են բացահայտել «Կասեցում» շարժման անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնությունը։
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ի պատասխան հարցի, թե կո՞ղմ են ԱԺ նիստերը բոյկոտելու ԲՀԿ-ի առաջարկությանը՝ որպես բռնությունների դեմ բողոք, նշեց, թե ոչ միայն կողմ է, այլ կարծում է, որ պետք է դեռ նախորդ քառօրյային նախաձեռնվեր դա։
«Եթե նախորդ քառօրյային դուրս գայինք, կամ էլ ավելի կոշտ քայլերով արձագանքեինք երկու ամիս առաջ, կարող է այս քայլերը չլինեին։ Հասարակությունը որքան շուտ արձագանքի այս դեպքերին, ճիշտ ու արագ, ռադիկալ քայլերով, այս դեպքերը կկանխվեին, այլ ձև չկա։ Այսինքն՝ ես լրիվ կողմ եմ ցանկացած քաղաքական գործընթացի, որն իշխանություններին իր տեղը կդնի»,-ասաց Մանուկյանը։