Հայաստան 

Երկարաձգվել է Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի զինվորական ծառայությունը

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` փետրվարի 9-ի համանագրով երկարաձգվել է Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի զինվորական ծառայությունը:  Նախագահի հրամանագրում ասված է.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը` որոշում եմ.

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի զինվորական ծառայությունը երկարաձգել մինչև 2016 թվականի փետրվարի 10-ը»:

Նույն շարքից