Մարտի 15-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում:
NEWS.am-ը ԿԸՀ-ից տեղեկացել է, որ Արմավիրի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում առաջադրվել է անկուսակցական Խաչատուր Միսակյանը, Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում՝ ՀՀԿ-ից՝ Մխիթար Դանիելյանը, իսկ Կոտայքի մարզի Բջնի համայնքում առաջադրվել է երկու թեկնածու՝ անկուսակցական Սուրեն Հարությունյան եւ ՀՀԿ-ից Արմեն Մաթեւոսյան: