Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպություն` դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը: Նման կարգավիճակ ստանալու համար կազմակերպությանը դիմել են նաև Սիրիան, Բելառուսը, Ադրբեջանն ու Բանգլադեշը:
Մեզենցևի խոսքերով` երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու խնդրանքով վերջերս իրենց է դիմել Մալդիվյան Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև` Նեպալը: «Մեզ համար շատ կարևոր և թանկ են այս դիմումներն ու ուշադրությունը կազմակերպության գործունեության նկատմամբ: Սա ցուցանիշն է նրա, որ կազմակերպությունը ձեռք է բերել հեղինակություն, և այն ազդեցություն ունի տարածաշրջանում»,- ասել ՇՀԿ գլխավոր քարտուղարը: