Հայաստան 

Դավիթ Բաբայանը պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին

Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսից ժամեր անց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում հերքել է Սեֆիլյանի հայտարարությունը, թե Բակո Սահակյանն իրենց հանդիպմանն ասել է, որ Արցախի իշխանությունները երկար են սպասել ԵՏՄ անդամ դառնալուն:


«Չգիտեմ, ինչո՞ւ է նա այդ ամենի մասին խոսում, մանավանդ, որ այդ հարցի մասին առհասարակ խոսակցություն չի եղել»,- ասել է խոսնակը։ Նա անդրադարձել է նաեւ Սեֆիլյանի մեկնաբանությանը, թե Արցախի իշխանություններն առաջնորդվում են « գողական սկզբունքներով»։ «Բոլոր կարեւորագույն, անկախ միջազգային կազմակերպությունները դիտարկում են անցկացրել Արցախում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ եւ բարձր են գնահատել Արցախի ժողովրդավարության մակարդակը, ընտրությունների անցկացումը: Եթե դա Ժիրայր Սեֆիլյանը համարում է «գողական», ապա, դա անհեթեթություն է, զրպարտանք եւ ուրիշ ոչինչ»,- ասել է Դավիթ Բաբայանը։

 

Նույն շարքից