Հայաստան 

Զարուհի Փոստանջյանի օրենքի նախագիծը կառավարությունը հավանության չարժանացրեց

analitik.am

ՀՀ կառավարությունն այսօր հավանության չարժանացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագծով նախագծով ամրագրվում է տարածքային պահանջատիրություն, որը նպատակահարմար չէ:

Օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով:

Նույն շարքից