Հայաստան 

Այսօր «Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իրավապահներին» կոչով բողոքի ակցիա կանցկացվի

analitik.am

Փետրվարի 12-ին, ժամը 16։00-ից, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց անց է կացվելու «ՓՈԽԱՆՑԵ՛Ք ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ» բողոքի ակցիա։


Նախաձենության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.


"Հաշվի առնելով՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին,


Հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության վրա՝ ռուսական կողմին դիմելու է պահանջով, որպեսզի ոճրագործության մեղադրյալը փոխանցվի ՀՀ իրավապահներին, 

 

ՀՀ դատախազությունից պահանջում ենք՝

-գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը, 

-տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին,

-տալ երաշխիքներ, որ մեղավոր/ները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ։

 

Կոչ ենք անում՝

-առաջնորդվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղամարդու խոստումներով, 

-առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով, և ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ։

Մեր պահանջն արդար է։

#ՄԻԱՆՈւՄԵՄ
#ԳՅՈւՄՐԻՄԵՆՔՔԵԶՀԵՏԵՆՔ
#ՓՈԽԱՆՑԵՔՄԵՂԱՐԴՅԱԼԻՆ
#ՊԱՀԱՆՋ"



Նախաձեռնության ֆեյսբության էջին ծանոթացեք այստեղ

Նույն շարքից