Հայաստան 

Ինչու՞ եք տողատակում, նպատակն ի՞նչ է. Վարչապետը՝ Արդարադատության նախարարին

analitik.am

Այսօր կառավարության նիստում ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով կարգավորվում է կառավարչի որակավորում ստանալու կարգը, ըստ որի որակարվորման համար կարող է դիմել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, դիմելուց հետո պետք է հանձնի գրավոր քննություն, և եթե դրանից հետո հանձնաժողովի անդամների մոտ առաջանան բանավոր հարցեր, ապա քննություն հանձնողը պետք է պատասխանի նաև այդ հարցերին:  


Վերջին դրույթի վեաբերյալ Հովիկ Աբրահամյանը դժգոհություն հայտնեց.«Փաստորեն մենք բանավոր թեստեր ենք ավելացնու՞մ»: Հովհաննես Մանուկյանը նշեց, որ այն թեստերը, որոնք կատարվում են գրավոր, դրանց վերաբերյալ բանավոր հարցեր են տրվելու, եթե կարիք լինի: «Եթե որակավորման հանձնաժողովի մոտ թեստավորողի իմացության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում, այդ հարցադրումների հիման վրա ևս մեկ փուլ է նախատեսվում»,-ասաց նախարարը:   Վարչապետը զարմացավ. «Ո՞նց կլինի տենց: Ողիղ ասեք, որ բանավոր պիտի լինի մասնակցությունը, ի՞նչ է նշանակում՝ եթե հարցեր առաջանան, դա սուբյեկտիվ է: Միանգամից առաջարկում եմ գրեք ուղիղ, որ գրավորից բացի բանավոր հարցազրույց թող անցնեն, ի՞նչ եք տողատակում, նպատակն ի՞նչ է»: Վարչապետը հանձնարարեց լրացուցիչ քննարկել այս հարցը: 

Նույն շարքից