Հայաստան 

Մեր նպատակւ պետք է լինի նաև պատճառված վնասի փոխհատուցումը

analitik.am

Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջատիրությունը պետք է ամրագրվի Հայաստանի պետական քաղաքականության մեջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ արձագանքելով «Թուրքիայի կողմից Հայաստանի պատմական տարածքների բռնազավթման եւ Հայերի մեծ հողազրկման դատապարտման մասին» իր ներկայացրած օրինագիծը մերժելու Կառավարության որոշմանը։



«Այս հարցերի շուրջ վերջին 25 տարում որպես անկախ պետություն մենք քաղաքականություն չենք իրականացնում։ Մեր հայրենակիցները այժմ զրկված են իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից, եւ այդ պատճառով մենք պետք է այդ պահանջները ներկայացնենք, կապ չունի՝ թե դրա ընթացքը ինչպիսին կլինի, բայց մեր պետական քաղաքականության մեջ դա պետք է տեղ գտնի»,-ասաց  Զարուհի Փոստանջյանը:


Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ մեր հիմնական նպատակը ոչ միայն 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կանխարգելումը պետք է լինի, այլեւ մեզ պատճառված վնասի փոխհատուցումը:

Նույն շարքից