Հայաստան 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 17-ին կլինեն Երեւանում

analitik.am

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացնում է, որ համանախագահները հանդիպում կունենան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբը այս օրերին Հելսինկիում է: Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և միջնորդները ժամանել են Հելսինկի խորհրդատվության համար:


 Համանախագահները վերջերս Մյունխենում էին, որտեղ հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք, ինչպես այս, այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Տադիչի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն էին տարածել: 

Նույն շարքից