Հայաստան 

Միգրացիոն ռիսկ ունեցող քաղաքացիները կընդգրկվեն զբաղվածության ակտիվ ծրագրերում

analitik.am

Կառավարությունը նախատեսում է միգրացիոն ռիսկ ունեցող մարդկանց ընդգրկել նաև զբաղվածության ակտիվ ծրագրերում, որոնք այս տարի ավելի մեծ թիվ են կազմում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Միգրացիոն արգելք ունեցող քաղաքացիները ռիսկի ենթակա անձինք են, ընդգրկվում են զբաղվածության պետական ծրագրերում, այդ թվում՝ ուսուցման, վերամասնագիտացման: Նախատեսվում է միգրացիոն ռիսկ ունեցող մարդկանց ընդգրկել այդ նաեւ զբաղվածության ակտիվ ծրագրերում, որոնք այս տարի ավելի մեծ թիվ են կազմում»,-  ասաց Ասատրյանը:

 

ՀՀ մի քանի քաղաքացի Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքի առնչությամբ հավաքվել էին կառավարության շենքի առջև և խնդրում պատկան մարմիններին՝ օգնել խնդրի լուծման հարցում:

Նույն շարքից