Հայաստան 

Հայաստանն ու ԵՄ-ն քննարկում են հարաբերությունների նոր իրավական շրջանակը. Կարեն Նազարյան

analitik.am

Եվրամիությունը եղել եւ շարունակում է  մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերը, իսկ համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Գնահատականը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանինն է:

 

 Փետրվարի 12-ին «Լատվիական նախագահության առաջնայնությունները եւ Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» գիտաժողովի ժամանակ, Նազարյանն ասաց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են ինչպես պարբերական քաղաքական խորհրդակցությունների, այնպես էլ մի շարք ոլորտային ուղղություններով: Դիվանագետն ընդգծեց հատկապես շարժունակության խթանմանն ուղղված ԵՄ ծրագրերը: Ելությում Նազարյանը կարեւորեց փաստը, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո կողմերը համաձայնել են հարաբերությունների իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության մասին:

Նույն շարքից