Հայաստան 

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը ֆեյսբուքում առցանց քննարկումներ է անցկացնելու

analitik.am

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում մեկնարկում են առցանց քննարկումներ՝ հասարակության լայն զանգվածներին ընձեռելով իրենց կարծիքն արտահայտելու և քննարկումներին մասնակից դառնալու հավելյալ հնարավորություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կեպերի վարչությունը։

Առցանց քննարկմանը կարող են մասնակցել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը՝ անկախ տարիքից, սեռից, ազգային և կրոնական պատկանելությունից:

Առցանց քննարկումների արդյունքում հավաքագրված կարծիքներն ամփոփ ներկայացվելու են հանձնաժողովի անդամներին՝ տվյալ հարցի շուրջ հանրային կարծիքը հաղորդելու նպատակով:

Նույն շարքից