Հայաստան 

Էդգար Ղազարյանն ու Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան- ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

analitik.am

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը փետրվարի 10-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնրադ Պավլիկի հետ:  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկու պետությունների հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Կոնրադ Պավլիկը գոհունակություն է հայտնել լեհ-հայկական տնտեսական փոխգործակցության վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով վերջին ժամանակահատվածում առևտրի ծավալների շուրջ 2.5 անգամ աճի կապակցությամբ: Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում նախարարի տեղակալն առանձնացրել է նաև Հայաստանի կենսաչափական անձնագրերի տպագրությամբ զբաղվող լեհական ընկերության և ռազմատեխնիկական արդյունաբերության ոլորտի «Լյուբավա» ընկերության հաջող գործունեությունը:


Զրուցակիցներն անդրադարձել են  2015թ. երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կանոնավոր կերպով քաղաքական խորհրդակցությունների անցկացման, ինչպես նաև տարվա ընթացքում Երևանում տնտեսական համագործակցության հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի հետ կապված հարցերին:


Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ:

Նույն շարքից