Հայաստան 

Մեկնարկեց ՀՀԿ նիստը

analitik.am

ՀՀԿ գրասենյակում այսօր` փետրվարի 12-ին, ժամը 19:00-ին մեկնարկել է ԳՄ նիստը, որին հաջորդելու է խորհրդի նիստը:


Մեր ունեցած տեղեկությունների համաձայն խորհրդի նիստին մասնակցելու համար արդեն գրասենյակ են ժամանել նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ: Նրանց թվում են նախագահի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Սյունիքի մարզպետը:

 

Նշենք, որ սպասվում է` այսօր քաղաքական հայտարարություն է լինելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ:

Նույն շարքից