Հայաստան 

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է «նորմանդական ձևաչափով» Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները

analitik.am

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մինսկում «նորմանդական ձևաչափով» կայացած գագաթաժողովի արդյունքները` հույս հայտնելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը:  Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

 

«Ողջունում ենք փետրվարի 11-12-ը «նորմանդական ձևաչափով» Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը, կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը՝ Մինսկյան համաձայնությունների իրագործման միջոցների վերաբերյալ:

 

Հույս ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի՝ Ուկրաինայում ճգնաժամի համապարփակ կարգավորման համար»:

Նույն շարքից