Հայաստան 

Տ. Ուրիխանյանը նախագահի՝ Գագիկ Ծառուկյանին քննադատելու առիթով հիշեցրել է Հիտլերին

analitik.am

«Ատավոտը» ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի կողմից Ծառուկյանի հասցեին հնչեցված խիստ քննադատությունների վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրխանյանից:

«Հիտլերն էլ էր կիրթ ու ինտելեկտով օժտված անձնավորություն, կոտորեց քառասուն միլիոն մարդ, իսկ մեր երկրում աղքատությունը հասնում է քառասուն տոկոսի, մարդիկ հաց ու դեղ չունենալուց են կոտորվում. կարեկցելու, մարդու վիճակը ընկալելու պատասխանատվությունը ստանձնելու ու այն կրելու համար սիրտ ու հոգի է պետք, իսկ մնացածը երկրորդական է դառնում: Մնացածի մասին թող գիշերն անցնի, հետո»,- ասել է ԲՀԿ խոսնակը:

Նույն շարքից