Հայաստան 

Ծառուկյանի սարի գլխի դղյակը հարկավոր է դարձնել թանգարան. Աշոտ Աղաբաբյան

analitik.am

Պետք է հարց տալ՝ ինչպես և ինչ միջոցներով է Գագիկ Ծառուկյանը 10 տարվա մեջ միլիարդատեր դարձել:

Tert.am-ի հետ զրույցում նման հարցադրում է արել հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:

««Բարգավաճ» կուսակցությունն ինքը բիզնեսային կուսակցություն է եղել: Իսկ ի՞նչ քաղաքականություն կարող են անել: Փողերը շատացել են, արդեն սկսել են զբաղվել քաղաքականությամբ: Բայց ո՞ր փողերը, որտեղի՞ց եկած փողերը: Էդ ո՞վ կմտածի, որ Ծառուկյան Գագոն տասը տարվա մեջ ըտնեց… Մի հատ տեսնենք՝ ինչ մանկություն է ունեցել և երիտասարդություն, որ տասը տարվա մեջ միլիարդատեր է դառնում: Ու էսօր սարի գլխին մի հատ դղյակ է սարքում, հարկավոր է սարի գլխի դղյակը դարձնել թանգարան»,- ասաց նա։

«Միշտ ունեցել է կանաչ լույս, ոնց ուզեցել է, շարժվել է, երբ ուզեցել է, ինչ ուզեցել է ու մեկ էլ տեսնում ես, որ Ազգային ժողովում նիստերին չի մասնակցում, գումարած նա, որ կոչեր է անում, որը հարիր չէ՝ իշխանափոխություն, ինքը համաձայն չէ սահմանադրական փոփոխություններին: Ու էդ բոլորը կուտակվեց, կուտակվեց…»,-ասաց Աշոտ Աղաբաբյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու՞ հանկարծ առաջացավ քաղաքական դաշտը մաքրելու պահանջ և անհրաժեշտություն։

Աշոտ Աղաբաբյանը նկատեց, որ իրենց կուսակցության նախագահը նաև ՀՀ Նախագահն է, ով ավելի լավ գիտի, թե ինչ գործիքներով պետք է ղեկավարվել:

 

Նույն շարքից