Հայաստան 

Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է իր մականունը

analitik.am

2007-ի ապրիլին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ազգ» օրաթերթի կայքէջում պատասխանել էր ընթերցողներից մեկի հետեւյալ հարցին. «ինչո՞ւ են նրան կոչում Դոդի Գագո» 


Պատասխանը հետեւյալն էր . «Մականունները մեր ժողովրդի մեջ շատ տարածված են ու ժողովրդական խոսքուզրույցի համով մաս են: Դժվար թե մի ազգ լինի, որ մի մականուն չունենա, էդ ինչքան անհետաքրքիր ազգ պիտի լինի, որ մի բան «կպցրած» չլինեն:


Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների: Իմիջիայլոց, երեւի արժե, որ մեկը զբաղվի մականունները հավաքելով ու մի հետաքրքիր գիրք կազմի: Դա էլ մեր ժողովրդի նիստուկացի, բնավորության լավ մասնիկ է, ինչի՞ ուշադրություն չդարձնենք: Տարիներ առաջ գյումրեցիք մի էդպիսի փորձ էին արել, ափսոս չշարունակեցին»։ 

Նույն շարքից