Հայաստան 

Ր. Հովհաննիսյանը վերջին վայրկյանին չեղյալ հայտարարեց լրագրողների հետ դեռեւս մեկ օր առաջ պայմանավորված հանդիպումը

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը` ուղղված ներքաղաքական կյանքին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, խառնել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության խաղաքարտերը: Փետրվարի 13-ին նախատեսված «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին վայրկյանին չեղյալ հայտարարեց լրագրողների հետ դեռեւս մեկ օր առաջ պայմանավորված հանդիպումը:

 

Հովհաննիսյանի փոխարեն հանդիպման եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հայտարարելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս կտա փետրվարի 18-ին: «Քննարկումներ են ընթանում, այդ պատճառով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը ներողություն է խնդրում ասուլիսին չմասնակցելու համար: Ամսի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի ձեր հարցերին»,- ասաց Մարտիրոսյանը:

Նույն շարքից