Հայաստան 

Բերձորյան ահաբեկչության «հրամանատարները»

analitik.am

Ի գիտություն մեր հանրության և Բերձորյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի

«Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» 3

Բերձորյան ահաբեկչությունը անմիջականորեն ղեկավարել են ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (առավելապես հայտնի է «Օգանովսկի Սամո» մականունով), ԼՂՀ ՆԳ նախարար Կամո Աղաջանյանը և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանը (առավելապես հայտնի է որպես «Հադրութի Վանո», նախկինում եղել է Հադրութի ոստիկանության պետ):


Հասարակության լայն շրջանակներին հայտնի է նաև, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը («Օգանովսկի Սամո») և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանը («Հադրութի Վանո») որպես կազմակերպիչներ ակտիվորեն մասնակցել են Մարտի 1-ի սպանդին:


Միևնույն ժամանակ՝ այս անձինք և նրանց գլխավորությամբ Բերձորյան ահաբեկչությունն իրականացրած պետական ծառայողներն ու քրեական աշխարհի ներկայացուցիչները արբեցած են քաղաքական ղեկավարության կողմից իրենց տված սանձարձակության իրավունքով, շարունակում են ցինիկաբար հպարտանալ իրենց «քաջագործություններով», ինչպես նաև սպառնալիքներ հնչեցնել Հիմնադիր խորհրդարանի և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման աջակիցների ու համակիրների հասցեին:



Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն


Նույն շարքից