Հայաստան 

Ծառուկյանի պատասխանը կլինի հանգիստ եւ առանց էմոցիաների. Վահան Բաբայան

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ին հրավիրված քաղխորհրդի նիստին հանդես կգա ծրագրային ելույթով, որում կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը` նշելով, որ Ծառուկյանը կարձագանքի նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած ելույթին: «Պատասխանը կլինի հանգիստ եւ առանց էմոցիաների»,- ասաց Բաբայանը` միաժամանակ նշելով, որ ԲՀԿ-ն չէր սպսում, որ նախագահի ելույթը կվերաբերի մեկ անձի:


Քաղխորհրդի նիստից առաջ ԲՀԿ պատգամավորները հիմնականում լռում են եւ խոստանում են խոսել նիստի ավարտից հետո: 

Նույն շարքից