Հայաստան 

Նախագահի պաշտոնն զբաղեցնող անձին վայել ելույթ չէր. Ա. Մարտիրոսյան

analitik.am

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հանդիպեր լրագրողներին, սակայն նրա փոխարեն եկավ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։


Երեկվա Սերժ Սարգսյանի խոսքը փոխել է գործողությունների ընթացքը, եւ քննարկումներ են ընթանում կուսակցությունում. ասել է պրն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանի վերընտրության 2 տարին է լրանում, եւ այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հայտարարությամբ։


«Ժառանգությունը» սույն ելույթը եւ սպասվելիք փոփոխությունները քննարկում է տարբեր ուժերի հետ: Ավելին, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելուն՝ ասաց, որ այն կարող են անել միայն խախտումների արդյունքում: Միաժամանակ ավելացրեց, որ ամբողջ Ազգային ժողովն է անգործության մատնված:


Որպես «Ժառանգության» կողմից լիազորված անձ՝ նա նշեց, որ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին վայել չէր։

Նույն շարքից