Հայաստան 

Տիգրան Կարապետյանը Գագիկ Ծառուկյանից ակնկալում է խիստ հակադարձում

analitik.am

«Իշխանությունը ընկճախտի մեջ է՝ գնում է իրավիճակի սրացման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով հանրապետականների հնչեցրած գնահատականներին ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հասցեին:

 

Տիգրան Կարապետյանի խոսքով՝ պետք է հիշել, որ ժամանակին ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա էր կազմել, իսկ հիմա անձնապես պիտակավորում է:

 

Պատասխանելով մեր հարցին՝ արդյոք ԲՀԿ «նավը» լքողներ կլինե՞ն, Տիգրան Կարապետյանը ասաց՝ չեմ կարող ասել: Իսկ արդյոք Ժողովրդական կուսակցությունը կշարունակի՞ Համաժողովրդական շարժման մեջ մնալ՝ հարցին Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Մենք մնում ենք ընդդիմադիր դաշտում և հետևելու ենք զարգացումներին»:

 

Տիգրան Կարապետյանը նաև նկատեց, որ Գագիկ Ծառուկյանի կողմից ակնկալում է շատ խիստ արձագանք այս ամենին:

 

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետագա գործողություններին, ԺԿ նախագահն ասաց. «Ես ի՞նչ կարամ ասեմ Ռոբերտ Քոչարյանի մասով, չգիտեմ, համենայնդեպս՝ մենք ընդդիմադիր դաշտում ենք»՝ հավելելով, որ առավել մանրամասն կխոսի, երբ այսօր կուսակցությունում խնդիրը քննարկեն:

Նույն շարքից