Հայաստան 

Տիգրան Ուրիխանյանը՝ Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին

analitik.am

ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, այն որակելով հավասարակշիռ և ծանրակշիռ. « Համապարփակ, խիստ քաղաքական , ծանրակշիռ, առանց, ի հակադրություն այլոց, ջղագրգիռ պոռթկումների, ՀՀ քաղաքացիների հոգսով ու դարդով համեմված ելույթ էր»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի ելույթը որպես մարտահրավե՞ր է ընդունված, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. « Մարտահրավերը սկսվեց այն ժանամակ, երբ ՀՀ քաղաքացին կորցրեց երկրում ապրելու ցանկությունը, բռնեց երկիրը լքելու ճանապարհը: Ցավում եմ, որ երեկ նախագահը չխոսեց այս մասին, ցավում եմ, որ չխոսվեց արտաքին քաղաքական, տնտեսության խայտառակ վիճակի մասին, այլ անձնական վիրավորանքներ պարունակող ելույթ էր»: 

Հարցին, թե վախ չկա՞ հարկային ստուգումների հետ կապված, ԲՀԿ խոսնակը պատասխանեց. «Շատ մեղմ ասած՝ ո՛չ»:

Նույն շարքից