Հայաստան 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում են՝ անդամ երկրներին ԼՂ խնդրի զարգացումներին ծանոթացնելու համար

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Վիեննա՝ կազմակերպության անդամ երկրներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին ծանոթացնելու նպատակով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Վիեննայում ենք՝ անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին ծանոթացնելու նպատակով: Այնուհետ կլինի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով տարածաշրջան կարևոր այցը»,- գրել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Հելսինկի՝ խորհրդակցությունների։ 

Նույն շարքից