Հայաստան 

Թաթուլ Մարգարյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել ԼՂ հակամարտության խնդիրը

Բելգիայի Սենատի նախագահ տիկին Քրիստին Դեֆրեյնը փետրվարի 11-ին ընդունել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բելգիական հարաբերությունների ներկա իրավիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման ուղիների վերաբերյալ: Այս կապակցությամբ երկուստեք կարևորվել է Բելգիայի Սենատում Հայաստանի հետ բարեկամության խմբի աշխատանքների և միջխորհրդարանական շփումների ու փոխայցելությունների ակտիվացումը: Սենատի նախագահը վստահեցրել է, որ մտադիր է նպաստել Բելգիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա խորացմանը: Անրադարձ է կատարվել Բելգիայի հայ համայնքի պատմությանը և ներկային:

Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումներն ու ծրագրերը: Զրուցակցի խնդրանքով` դեսպանն անրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքին, տարածաշրջանային զարգացումներին, տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի մասին: 

Նույն շարքից