Հայաստան 

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Պարոնյանի անվան թատրոնի դերասաններին

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանների: ԱԺ նախագահը թատերարվեստի զարգացման գործում բարձր է գնահատել երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմի դերը եւ ընդգծել, որ ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են խորհրդարանի ուշադրության կենտրոնում:


ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արվեստի բնագավառում ունեցած վաստակի եւ երկարամյա մասնագիտական գործունեության համար ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը եւ թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը:

Նույն շարքից