Հայաստան 

Ս. Օհանյանը խրախուսական նվեր է հանձնել «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է 2014թ. ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող ճանաչված, ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ուսուցչուհին նաև նույն մրցույթի «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար» անվանակարգի հաղթողն է:

Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի, բանակի կողքին լինելու և վարժարանի սաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար Սեյրան Օհանյանը արժեքավոր նվերով է խրախուսել ուսուցչուհուն, մաղթել անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ ազգանվեր առաքելության մեջ:

Նույն շարքից