Հայաստան 

Տեղի է ունեցել Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպում

Փետրվարի 13-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստի ավարտից հետո ԲՀԿ գրասենյակում տեղի է ունեցել  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, տեղեկացնում է civilnet.am: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո Եռյակը հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները: Նրա տեղեկացմամբ՝ տեղի կունենա  նաև Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ:

 

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։

 

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին։

 

Նույն շարքից