Արդեն իսկ հայտարարվել էր, որ Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է: Այս մասին տեղեկացնում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրությունից։
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Առաջիկայում ևս Եռյակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է, որից հետո կներկայացվեն առաջիկա անելիքները: