Հայաստան 

Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար,  դեսպան Անդրեյ Սորոկինին, տեղեկացնում է ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվանը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում  ԵԱՀԿ-ի  ծավալած գործունեությանը, քննարկվել են ռազմաքաղաքական , տնտեսական  և հումանիտար  ոլորտների հարցեր:

 

ՀՅԴ ներկայացուցիչները  անդրադարձել  են  վերջին օրերում երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են  սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և  եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելիությունը: 

 

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է  հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի,  հանրային տեղեկատվության մատչելիության  և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին:

 

ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ –ն  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին  իր  մասնակցությունը կապահովի բարձր  մակարդակով:  

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել     տեսակետների փոխանակումը:

Նույն շարքից