Հայաստան 

Ինչո՞ւ են ԱԺ-ում ստուգում Ծառուկյանի բացակայությունները

analitik.am

Analitik.am-ն արդեն անդրադարձել է ԲՀԿ պատգամավորների բացակայությունների հնարավոր հարգելի պատճառներին (մյուս կուսակցություններին անդրադարձը կլինի հաջորդիվ), սակայն, այնուամենայնիվ ,այսօր ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչն է պատճառը, որ հենց այսօր է Գալուստ Սահակյանը հանձնարարություն տվել ուսումնասիրել այդ հարգելի հիմքերը:



Արսեն Բաբայանը պատասխանեց, որ պատճառներից մեկն էլ analitik.am-ում ավելի վաղ հրապարակված  հոդվածն էր՝ կապված բոլոր պատգամավորների բացակայությունների նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունքի ցուցաբերման հետ: Առավել մանրամասն տեղեկություն Բաբայանը խոստացավ տրամադրել ավելի ուշ:


Հուսանք, որ հասարակությունը կծանոթանա իր կողմից ընտրված բոլոր պատգամավորների բացակայությունների հարգելի հիմքերին, իսկ ոչ հարգելի պատճառներով բացակայած պատգամավորների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ ՛՛ավելորդ՛՛ պատգամավորներին` կարևոր չէ, թե որ կուսակցությունից է,  ԱԺ-ից հեռացնելու համար:

Նույն շարքից