Հայաստան 

Բակո Սահակյանը Քաղծառայության խորհրդի նախագահի տեղակալ է նշանակել

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ջիվան Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի): 


Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով Մարատ Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը պաշտոնավարման ժամկետով։

Նույն շարքից