Հայաստան 

Չգիտեմ, ծիծաղեմ, թե լամ. Շարմազանով

analitik.am

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար ծիծաղելի է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պնդումը, թե նախագահ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է երկրի նախագահի պաշտոնը:


«Մեր խորհրդի նիստում նախագահի եւ մեր խոսքը հենց ուղղված էր նրան, որ, այո, մենք խոսում ենք անընկալունակության մասին, իրերը եւ առաջարկները ճիշտ չընկալելու մասին: Ամբողջ երկու օր է, մենք դրա մասին ենք խոսում: Մենք մարդուն առաջարկում ենք այլ բանի նախագահ, ինքը պետության նախագահ է պատկերացնում: Ամոթ էլ է ասել՝ թե ինչի նախագահ է առաջարկվել Ծառուկյանին: Նրա ելույթում ամենաշատը հենց այդ պնդման վրա եմ ծիծաղել, եւ ոչ միայն ես, այլեւ շատ-շատերը»,-ասաց Շարմազանովը:


Նա ափսոսանք հայտնեց, որ նման ընկալում ունի նաեւ ՀԱԿ-ը, որովհետեւ ցավալի է, որ լավ կրթություն ստացած մարդիկ էլ են այդ պնդմանը հավատացել:


«Չգիտեմ, ծիծաղեմ, թե լամ»,-հավելեց Շարմազանովը:


Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վերջին ելույթում նշել էր, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է երկրի նախագահի պաշտոնը, որի դիմաց ինքը պիտի համաձայնի սահմանադրական փոփոխություններին եւ դրանով նպաստի իշխանությունների վերարտադրմանը: Ծառուկյանը նշել է, որ այդ առաջարկը չի ընդունել:


Սկզբնաղբյուր ՝ news.am

Նույն շարքից