Հայաստան 

Սոնա Ղարիբյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի հրամանագրով` Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:  Նախագահի հրամանագրում ասված է.


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ.


Սոնա Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով»: 

Նույն շարքից