Տնտեսություն Քաղաքականություն 

Visa-ն պատրաստ է լքել ռուսական շուկան

analitik.am

Visa միջազգային վճարային համակարգի գլխավոր տնօրեն Չառլի Շարֆը տեղեկացրել է, որ ներկայում որևէ մտադրություն չունի ընկերության գործունությունը շարունակել Ռուսաստանում, հայտնում է Ведомости –ն։

Շարֆը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայիս պահանջներն ուղղակի դուրս են այն ամենի շրջանակներից, ինչ իրենք պատրաստ էին անել։

Մինչդեռ MasterCard-ի ռուսաստանյան գրասենյակից տեղեկացրել են, որ մտադիր են շարունակել իրենց ծառայությունների մատուցումը ռուսական շուկայում։ Այնուհանդերձ, MasterCard-ի ներկայացուցիչը նկատել է, որ որոշ օրենսդրական փոփոխություններ իրենց աշխատանքի համար ոչ միայն լուրջ բարդություններ կառաջացնեն, այլև կվնասեն էլեկտրոնային վճարումների ռուսական շուկային։

Աղբյուրը մանրամասնում է, որ 6 շաբաթից օրենքի ուժ կստանան ազգային վճարային համակարգի մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնք այդքան էլ չեն բխում Visa-ի և MasterCard-ի շահերից։

Ոլորտի վերլուծաբանների կարծիքով, անկախ արված հայտարարությունից, Visa-ն չի հեռանա ռուսական շուկայից։ Ուղղակի այսկերպ ընկերությունը ցանկանում է արագացնել ռուսական իշխանությունների հետ բանակցային գործընթացը։

Նույն շարքից