Հայաստան 

Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա հայտարարությամբ. Կարծում է Միքայել Մելքումյանը

analitik.am

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ենթադրում է, որ ներկա ներքաղաքական իրավիճակի մասին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։


Այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը Միքայել Մելքումյանը չբացառեց, որ ԲՀԿ-ի հետեւում կանգնած է երկրորդ նախագահը։

 

«Ես չեմ կարող պնդել, որովհետեւ չգիտեմ։ Ակնհայտ չեմ կարող ասել՝ կա, թե ոչ։ Բայց ենթադրում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մտահոգ է երկրի վիճակով։ Իմ անձնական կարծիքով՝ Քոչարյանի ժամանակ տնտեսական զարգացումն իր մակարդակով տարբերվում էր»,- ասաց Միքայել Մելքումյանը։

 

Նշենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ «պայմանավորվածություն կա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, եւ պայքարը հենց նրանց մեջ է»։

Նույն շարքից